
Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար

Իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձեւության հանդեսի համար: Շարքի լուսանկարներից մեկը հրապարակված է նրա Instagram-օգտահաշվում։
Սեւ-սպիտակ լուսանկարում 55-ամյա հայտնին պատկերված է Gucci-ի շերտագծերով պիջակով՝ նույն այդ բրենդի գոտիով, որը զարդարված է սթրազներով: Բելուչին նաեւ հագել է Dolce Gabbana-ի բոդի՝ թափանցիկ ագույցներով եւ բարակ ձեռնոցներ՝ «սագի թաթ» պրինտով: Մոդելի մազերն արձակ են եւ մեջտեղից դասական բացվածքով սանրված: Նշվում է, որ լուսանկարի հեղինակը դարձել է հայտնի ֆեշն-լուսանկարիչ Պատրիկ վան Մալդերը: