Բաժիններ՝

Բեն Աֆլեքը հայտնել է իր ամուսնալուծության և Բեթմենի դերից հրաժարվելու պատճառը

Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքն ալկոհոլիզմը համարել է իր ամուսնալուծության եւ Բեթմենի դերից հրաժարվելու պատճառը: Նա այդ մասին պատմել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Դերասանի խոսքով՝ ալկոհոլից կախվածությունը կործանեց իր ամուսնությունը եւ կարիերան: Աֆլեքը դրա դեմ պայքարում էր վերջին 20 տարվա ընթացքում:

47-ամյա դերասանը պատմել է, որ կյանքում ամենից շատ ափսոսում է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Հառներից, բաժանվելու համար: Նա նշել է, որ ամաչում էր իր վարքի համար, ինչն էլ ավելի շատ էր տանջում իրեն: Մինչդեռ ամուսնալուծությունից հետո, 2015-2016 թվականներին Աֆլեքը, իր խոսքով, սկսել է ավելի շատ խմել:

Նաեւ դերասանը հարցազրույցում պատմել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներն ազդել են այն բանի վրա, որ ինքը հրաժարվել է Բեթմենի դերից: Դերասանը հավելել է, որ մեղավոր էզգում երեք զավակների՝ 14-ամյա Վայոլեթի, 11-ամյա Սերաֆինայի եւ 7 տարեկան որդու՝ Սեմյուելի առջեւ: Նա ասել է, թե է ցանկանա, որ նրանք Համացանցում դիտեին իր մասին պատմող տեսանյութը, որտեղ ինքը հարբած վիճակում է: Աֆլեքը նաեւ պատմել է «Խաղից դուրս» ֆիլմի մասին, որում նա մարմնավորում է բասկետբոլի մարզիչ Ջեկ Քաննինգհեմին, որը պայքարում է ալկոհոլիզմի դեմ:

Անցյալ տարվա հոկտեմբերին Աֆլեքը հայտնվել էր մի տեսանյութում, որտեղ նա սաստիկ հարբած վիճակում է: Այդ ժամանակ նշվել էր, որ դերասանը տեւական ժամանակ պայքարում է ալկոհոլային կախվածության դեմ: Նա քանիցս հայտնվել է վերականգնողական կլինիկաներում: Աֆլեքը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անհետացած կինը», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փեռլ-Հարբորը», «200 սիգարետ», «Արմագեդոն», «Դոգմա» եւ «Աղջիկը՝ Ջերսիից» ժապավենները, ինչպես նաեւ Բեթմենին է մարմնավորել ըստ DC-ի կոմիքսների նկարահանված մի քանի ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս