Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կառուսել»-ում:
Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1,8 կիլոմետր օդ է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել է թռիչքի տեսագրությունը։
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հեռուստահաղորդավարուհի Լուիզա Մինչինին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է դադարել կարդալ Instagram սոցիալական ցանցում արված մեկնաբանությունները:
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը, իր բաժանորդներին ներկայացրել է բաց լուսանկար՝ առանց ներքնազգեստի:
Փետրվարի 18-ին Լոնդոնում տեղի ունեցավ Love ամսագրի երեկույթը: Միջոցառման հատուկ հյուրն էր Բելլա Հադիդը, ով մակագրել է նոր համարներ և զրուցել երկրպագուների հետ:
Լոնդոնի O2 Arena մարզադաշտում հայտարարել են Մեծ Բրիտանիայի Brit Awards 2020 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիրներին: Ռեփեր Stormzy-ն երկրորդ անգամ բարձրագույն պարգեւն է ստացել «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում:
Apple TV+ սթրիմինգային հարթակը ներկայացրել է Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը:
Սոցիալական ցանցերում հրապարակվել է առաջին տեսանյութը Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատ 2» բլոկբասթերի նկարահանումներից։ Ականատեսները հասցրել են նկարահանել զանգվածային տեսարանի հետ կապված աշխատանքը:
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ուրախ է, որ իր մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում է» նոր ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում:
Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիարը կդառնա Chanel №5-ի նոր օծանելիքի գովազդային արշավի դեմքը: Մարիոնը կարիերայի հենց սկզբից եղել է նորաձևության տան մերձավոր ընկերը. նա հաճախ է հայտնվել Chanel-ի զգեստներով կարմիր գորգի վրա:
Կան ընտանիքներ, որոնցում երեխաներն այնքան նման են իրենց ծնողներին, ասես ինչ-որ մեկը սեղմել է copy paste: Օրինակ՝ Ռիզ Ուիզերսփոունը և Ավա Ֆիլիպը: Վերջիններիս հաճախ նմանեցնում են քույրերին:
Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները: Դրանք են՝ Կոպենհագենը (Դանիա), Բեռնը (Շվեյցարիա), Հաագան (Նիդեռլանդներ), Ժնեւը (Շվեյցարիա) եւ Ստավանգերը (Նորվեգիա):
Այս ռեթրիվերի ծնողական հմտությունները պարզապես անհավատալի են, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը։
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել եւ հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա Instagtam-օգտահաշվում։
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ կանադա-ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը պատրաստվում է գլխավոր դերը խաղալ, ինչպես նաեւ որպես պրոդյուսեր հանդես գալ այն ֆիլմում, որ հիմնված է Cluedo սեղանի խաղի վրա դետեկտիվ սյուժեով, տեղեկացնում է THR-ը:
Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահեռնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը:
Disney ստուդիան նկարահանելու է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի սիքվելը, որն էկրաններին հայտնվել է անցյալ տարի: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Առցանց ծառայության հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար:
Ռեժիսոր Մեթ Ռիվզը ցանցում զետեղել է կարճ հոլովակ, որտեղ կարելի է տեսնել Ռոբերտ Փանթինսոնին՝ Բեթմենի կոստյումով: Այդ մասին հայտնել է THR-ը։Տեսանյութը նկարահանել է ժապավենի օպերատոր Գրեյգ Ֆրեյզերը («Պայծառ աստղ»):
Փետրվարի 11-ին ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձավ 51 տարեկան:
Կանայք անհամբերությամբ սպասում են գարնանը՝ ձմեռային ծանր հագուստը թեթև զգեստներով փոխարինելու համար:
Տեսարժան վայրերի ցանկում, որոնք առավելագույնս հիասթափեցրել են զբոսաշրջիկներին, ներառվել են Փարիզի Էյֆելյան աշտարակը, Ստամբուլի Կապույտ մզկիթը և Ղրիմի «Ծիծեռնակի բույն» հուշարձանը, հայտնում է Aviasales ծառայությունը:
Վերջերս ամենուրեք հնարավոր է տեսնել երկար եղունգներ՝ Ինստագրամում, մրցանակաբաշխությունների ժամանակ:
Գարնանը կանայք սիրում են ոճային փոփոխություններ կատարել:
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:
Բիլին հանդիսատեսի առջև ներկայանում է բացառապես oversize հագուստով: Քելվին Քլայնի 2019թ. գովազդում երգչուհի-երգահանը ասում է, որ կրում է oversize հագուստ, քանի որ չի ցանկանում, որ որևէ մեկը կարծիք ունենա իր մարմնի մասին:
Աստղերը տարբեր կերպ են անցկացրել Վալենտինի օրը՝ ռեստորաններում, ընտանեկան միջավայրում:
1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում:
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն փետրվարի 12-ին պաշտոնապես Երկրի ամենատարեց տղամարդն է ճանաչվել Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով:
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը տեսահոլովակ է հրապարակել այն երգով, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման։