Բաժիններ՝

«Մթնշաղ» ֆիլմի աստղը վաճառում է իր իրերը

Ամերիկացի դերասան Թեյլոր Լոթները միացել է կորոնավիրուսային վարակի բռնկման տուժածներին օգնելու արշավին: «Մթնշաղ» ֆիլմաշարի աստղը վաճառում է իր հագուստը, գրում է Metro-ն:

«Ինձ մոտ գարնանային մաքրություն է: Իմ անձնական զգեստապահարանից վաճառում եմ կրած և դեռ նոր մեկ տոննա հագուստ: Ստացված հասույթը կուղղվի կորոնավիրուսից տուժածներին օգնելու համար»,- գրել է 28-ամյա դերասանն Instagram-ի իր էջում:

Այժմ աստղի երկրպագուները կկարողանան գնել նրա կաշվե բաճկոնները, ջինսե տաբատները, շորտերը, շապիկները: Դերասանն իր հագուստների արժեքը գնահատում է սկսած 10 դոլարից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս