![](/banners/BeFunky-design.jpg)
Բլոգերը պատմել է, որ ափսոսում է կատարված պլաստիկ վիրահատությունների համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/2503947.jpg)
Հանրաճանաչ բրիտանացի բլոգեր Հոլլի Հագանը խոստովանել է, որ կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միայն փչացրել են իր արտաքին տեսքը, գրում է Daily Mail-ը:
27-ամյա բլոգերը հայտնել է, որ մեծացրել է կրծքերը և շրթունքները, արել բոտոքս ներարկումներ, կատարել ռինոպլաստիկա և մի շարք այլ վիրահատական միջամտություններ:
«Ես դարձել եմ ոչ միայն՝ ավելի ծանր, այլ նաև՝ ավելի լայն, քան նախկինում: Ես սարսափելի տեսք ունեմ: Ես ամաչում եմ և տխրում եմ, որ այդքան գումար եմ ծախսել և այժմ ավելի վատ տեսք ունեմ»,- հայտարարել է Հագանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը