Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի փորձերը աղետալի կլինեն ՆԱՏՕ-ի համար. Newsweek

Հյուսիսատլանտյան դաշինքին աղետալի հետևանքներ են սպառնում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձեր ձեռնարկի Գրենլանդիան միացնել ամերիկյան տարածքին: Նման տեսակետ է հայտնել Պենտագոնի ղեկավարի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով օգնականի նախկին տեղակալ Ջիմ Թաունսենդը Newsweek ամսագրի հետ զրույցում։

«Դա պարզապես հրեշավոր աղետ կլինի ՆԱՏՕ-ի կամ Եվրոպայի ու մնացած աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար»,- նշել է պարբերականի զրուցակիցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ իր երկիրը անեքսիայի կենթարկի Գրենլանդիան, որը Դանիայի ինքնավար տարածք է: Իսկ մարտի 4-ին նա հայտարարել է, որ հավանություն կտար կղզու բնակչության որոշմանը՝ այդ տարածքն ԱՄՆ կազմի մեջ մտնելու մասին։

Դրանից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապագայում ընդլայնել իր ռազմական, այդ թվում՝ ռազմածովային ներկայությունը Գրենլանդիայի շրջանում, սակայն Վաշինգտոնը մտադիր չէ դա անել հենց հիմա:

Տեսանյութեր

Լրահոս