
«Փաշինյանի հոգեկան մոլագարության հասնող վարքագիծը նրա քաղաքական հոգեվարքի մասին է խոսում». Լիլիթ Գալստյան
«Խորհրդարանում Փաշինյանի ոչ ադեկվատ, հոգեկան մոլագարության հասնող վարքագիծը տանում է այն հանգրվանին, որ հետո ինքը պետք է ասի՝ ժողովուրդ, բա դուք չէիք տեսնո՞ւմ, որ երկրի ղեկը հոգեպես անառողջ մարդու ձեռքին է, դուք եք մեղավոր, որ դեռևս ինձ հանդուրժում եք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում Փաշինյանի ոչ ադեկվատ պահվածքին:
«Բոլորս խոսում ենք քաղաքական կատեգորիաներով և ասում՝ դու ոչ միայն կորցրել ես քաղաքական լեգիտիմությունդ, որովհետև այն քաղաքական վարքը, որ նրանք այսօր դրսևորում են, ինքնահերձում է… Այն քաղաքական հետագիծը, որ իրենք թողել են, խոսում է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական լեգիտիմության զրոյության մասին: Նրանք, ովքեր ականատես եղան կառավարության հետ հարցուպատասխանին անբարո և անհավասարակշիռ մարդու վարքագծին, նաև բժշկական ցուցումով ՀՀ հավաքական անվանգությանը հակոտնյա է այդպիսի մարդու պահել Հայաստանի քաղաքական ղեկին»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի պահվածքի պատճառները քաղաքական են. «Սա քաղաքական հոգեվարքի մասին է խոսում: Քաղաքական հոգեվարք, որը պայմանավորված է «խաղաղության» գործընթացով, որի բովանդակությունն ինքնասպանական է: Փաշինյանն ուղղակի քաղաքական բանկրոտ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում