Բանակում մահերը խորապես մտահոգում են, բայց բանակը դինամիկ զարգանում է. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ բանակում ինքնասպանությունների ու սպանությունների թեմային:
«Ինքնասպանությունների հասցնելու, ինքնասպանությունների դեպքերը, սպանությունները տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը, և այս խնդիրները հասցեագրելու մեր ջանքերը չեն դադարելու։ Մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք հասկանում ենք, որ դա որոշակի կապվածություն ունի արտաքին միջավայրի փոփոխության հետ»,–ասաց ՀՀ վարչապետը։
Նշենք, որ միայն վերջին ամսում ՀՀ զինված ուժերում մահվան 4 դեպք է գրանցվել։

