Բաժիններ՝

Զելենսկին հայտնել է առաջիկայում ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթվա վերջին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կշարունակեն աշխատանքները խաղաղության ծրագրի դրույթների վրա։ Այս մասին Զելենսկին նշել է X-ում գրառման մեջ։

«Շաբաթվա վերջում մեր թիմն ԱՄՆ ներկայացուցիչների հետ միասին կշարունակի Ժնևում ձեռք բերված կետերը վերածել այնպիսի ձևի, որը մեզ կդնի խաղաղության և անվտանգության երաշխիքների ճանապարհին։ Կկայանա պատվիրակությունների հանդիպում, և ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի ու կկենտրոնանա էական աշխատանքի վրա», – նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը սերտ կապի մեջ է ամերիկյան կողմի և եվրոպացի բարեկամների հետ։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել նաև աշխարհի այլ մասերում գտնվող իր գործընկերներին Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու համար։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու, որ Ուկրաինան ունենա բավարար պաշտպանական աջակցություն», – նշել է նա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս