Զախարովան թվարկել է Ռուսաստանի՝ G8-ին մասնակցելու պայմանները

Ռուսաստանը միշտ բաց է փոխշահավետ երկխոսության համար, սակայն Արևմուտքն այս պահին դրա համար նախապայմաններ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Եվրոպան քննարկում է Ռուսաստանի վերադարձը Մեծ ութնյակ, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք երբեք փակ չենք եղել փոխադարձ հարգանքի, փոխշահավետության, օրինականության, արդարադատության և այլնի վրա հիմնված որևէ լավ բանի համար։ Սակայն չկա որևէ զգացողություն, որ նրանք (Արևմուտքը – խմբ.) դրա համար որևէ նախապայման ունեն»,- ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ ռուսական կողմը իր եզրակացությունները կանի այլ պետությունների գործողությունների հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս