Բաժիններ՝

Թրամփը հայտնել է, որ Բայդենը մերժել է իր հետ գոլֆ խաղալու հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճույքով գոլֆ կխաղար Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Ջո Բայդենի հետ, սակայն նա մերժել է հրավերը։

Այս մասին Թրամփն ասել է Գոհաբանության օրվա կապակցությամբ զինվորականների հետ տեսազանգի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

Զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա կցանկանար գոլֆ խաղալ Բայդենի հետ։

«Հաճույքով։ Ես նրան հրավիրել եմ, բայց նա չի ցանկանում գալ», – պատասխանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ իր կարծիքով՝ Բայդենն ի վիճակի չէ գոլֆի գնդակը հարվածել 30 յարդ (27,5 մետր) հեռավորության վրա՝ միաժամանակ նշելով սեփական ձեռքբերումներն այս մարզաձևում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930