Վրացիների համար Լեհաստանում աշխատանքի ընդունվելու պարզեցված ընթացակարգը չեղարկվում է
2025 թվականի դեկտեմբերի 1-ից Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա Լեհաստանում աշխատանքային վիզա ստանալ պարզեցված ընթացակարգով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Լեհաստանում վերացվում է «դիմումի հիման վրա աշխատանքի ընդունման» (oświadczeniu pracy cudzoziemcowi) մեխանիզմը։
Լեհաստանի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարը նոր կանոնակարգ է հրապարակել օտարերկրացիների աշխատանքի ընդունման պարզեցված ընթացակարգերի վերաբերյալ։
2025 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված նոր կանոնակարգը սահմանում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են օգտվել օտարերկրացուն աշխատանք վստահելու դիմումից։
Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն՝ պարզեցված ընթացակարգերը, այդ թվում՝ օտարերկրացուն աշխատանք վստահելու դիմումը, կկիրառվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար.
- Հայաստանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
Վրաստանի քաղաքացիները հանվել են այս ցանկից։
Նոր կարգավորումը բացառություն է նախատեսում Վրաստանի քաղաքացիների համար, սակայն` որոշակի պայմաններով.
Անցումային դրույթ. Վրաստանի քաղաքացիները, որոնց աշխատանք է վստահվել այս կարգավորման ուժի մեջ մտնելուց առաջ, կարող են դիմումի (oświadczeniu o powierzeniu pracy cudzoziemcowi, գրանցված գրանցամատյանում) հիման վրա շարունակել աշխատել մինչև դիմումի վավերականության ժամկետի լրանալը։
Ընթացիկ գործեր. Հին կարգավորման դրույթները կկիրառվեն այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք սկսվել և չեն ավարտվել կարգավորման ուժի մեջ մտնելուց առաջ։

