Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել իր ռեզյումեում սխալ բուհ նշելու համար
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուց Մոշտեանուն հրաժարական է տվել իր կրթության շուրջ ծագած սկանդալի ֆոնին․ գրում է ՏԱՍՍ-ը։ Մոշտեանուի ռեզյումեում նշված է եղել, որ նա ավարտել է Athenaeum համալսարանը։ Բուհի վարչակազմը, սակայն, հայտնել է, որ նա երբեք այնտեղ չի սովորել։
Ավելի ուշ պարզվել է, որ նա սովորել է Bioterra համալսարանում։ Պաշտոնյան պնդել է, որ համացանցից ներբեռնել է ռեզյումեի ձևաթուղթ, որտեղ լռելյայն ռեժիմով ընտրվել էր Athenaeum անունը, իսկ նա մոռացել է այն փոխել։

