Քամիլ Զեյնալլին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աջակցությամբ երեկ ազատ էր արձակվել։
Պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հիշյալ գործողությունները լարվածություն են ստեղծում Թայվանի նեղուցում։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին ասաց՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է հաստատել Իրանի տարածքով և այժմ խոսում է ավելի բարելավված ճանապարհներ, երկաթգիծ ունենալու մասին, որպեսզի կարողանան ավելի լավ երթուղիով Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնալ։
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ամառ: Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքը մեջբերում է AFP-ն։
Փետրվարի 22-ի վաղ առավոտից թեկնածուներին թույլատրվել է մեկնարկել գովազդային և քարոզչական գործընթացները։
Նիկոլ Փաշինյանը Մյունխեն և Փարիզ կատարած աշխատանքային այցերի միջև հասցրել է նաև հեռախոսազրույցներ ունենալ։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառումից տեղեկացանք, որ Փաշինյան-Միշել հեռախոսազրույց է կայացել։
Ելնելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։
UKMTO-ն խորհուրդ է տալիս նավերին`զգուշությամբ անցնել Եմենի մերձակայքի ջրատարածքով և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:
Ռուսաստանը խանգարում է Հայաստանի տարածքը մասնատելու Արևմուտքի ծրագրին: Այս մասին գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Նա, մասնվորապես, նշել է. «1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին պայմանագիրը։ Այդ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի […]
Մինչ ՀՀ իշխանություններն ինտենսիվորեն շարունակում են իրենց «արշավը» դեպի Արևմուտք, և մինչ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մեկ մայրաքաղաքից մեկնում է մյուս մայրաքաղաք, մասնավորապես՝ Մյունխենից Փարիզ, լրացավ Հայաստանում ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին։
Միևնույն ժամանակ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածի իշխանությունները հայտնել են, որ Լվովո գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է 59-ամյա խաղաղ բնակիչ։
Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։
Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ
Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ գնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ամրապնդվելու է:
Այդ երկրի համար որոշիչ նշանակություն ունի ռազմական ապրանքների արագ մատակարարումն՝ առանց ավելորդ բյուրոկրատական ընթացակարգերի», – Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցիչ Միխայել Կլաուսը հայտնել է dpa գործակալությանը Ուկրաինայի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցների հատկացման շուրջ Բրյուսելում անցկացված հերթական բանակցություններից հետո։
Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը», հաղորդում է AFP-ն։
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին, իրենց բնորոշմամբ՝ «անհիմն» մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին»։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքը ռուսական է, որի վերադարձին Ռուսաստանի Դաշնությունը շատ է սպասում։
Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշակոթողի անմար կրակի մոտ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250 մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ հասկանալով, որ գնում են գնդակահարության։
Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։
Փետրվարի 21-ին հրատարակությունը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների երկու երրորդը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը դաշինքի ղեկավարի պաշտոնում։
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Անկարա այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած գաղափարներին։
Փիթերսը նշել է, որ կարևոր է ֆինանսավորել Ուկրաինային զենք տրամադրելու ջանքերը, քանի որ պատերազմում ձախողումը «շատ ավելի լայնամասշտաբ հետևանք կունենա, քան Ուկրաինան»:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է պատերազմական հանցագործ ադրբեջանցի Քամիլ Զեյնալիի ձերբակալությանը:
Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են այն քայլերը, որոնք կարող են արվել Գազայում պահ առաջ հրադադար ապահովելու համար։
Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել