Իտալիան և Հունգարիան դեմ են վրացական նավահանգստի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Bloomberg
Եվրամիության անդամ առնվազն երկու պետություններ՝ Իտալիան և Հունգարիան, ընդդիմանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում վրացական Կուլեվի նավահանգստի ընդգրկմանը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ Բրյուսելում իր աղբյուրները վկայակոչելով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իտալիան դեմ է Կուլեվիի՝ պատժամիջոցների փաթեթում ընդգրկմանը, քանի որ Հռոմը հենց այդ նավահանգստով է ադրբեջանական գազ ստանում։



