Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան

«Պաշտոնական Երեանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջևանով դեպի Թուրքիա»,-Թելեգրամի իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է, որ Ալիևի հայտարարության հանդեպ Երևանի լռությունը թերևս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումն է որոշ երկրների համար խնդիրը:

«Դրա վերաբերյալ իմ մեկնաբանություն գրառման մեջ կարծիք հայտնեցի, որ մեծ հավանականությամբ սա ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակը Թրամպի ուղու հարցում ևս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողում արդարացնելն է»,-գրում է վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728