Գարեգին Բ-ին թույլ չեն տվել մասնակցել համաժողովին՝ պետության հետ խորացող հակամարտության ֆոնին. Religion Media Centre

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին ներկայացնող փաստաբանները հայտարարում են, որ Վեհափառ Հայրապետին մեղադրանք է առաջադրվել դատական ​​​​ակտի կատարմանը խոչընդոտելու համար և նրան թույլ չեն տվել մասնակցել Վիեննայում եկեղեցական խոշորագույն ժողովին:

Միջոցառումը տեղափոխվել է Հայաստանից դուրս՝ կառավարության միջամտության վերաբերյալ մտահոգությունների պատճառով. եպիսկոպոսները վախենում էին հնարավոր ձերբակալություններից, գրում է Religion Media Centre-ը:

Այժմ կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է մասնակցել հանդիպմանը առցանց՝ Zoom-ի միջոցով: Նրա փաստաբանների՝ լոնդոնյան Amsterdam & Partners իրավաբանական ընկերության տվյալներով՝ Հայ եկեղեցու շատ եպիսկոպոսներ ձերբակալվել են, նրանց ունեցվածքը բռնագրավվել է, իսկ հոգևորականությունը ենթարկվել են զանգվածային ձերբակալությունների:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերահսկողություն հաստատել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և այն փոխարինել «իսկական, մաքուր և պետական ​​​​կողմնորոշում ունեցող ​​​​Եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական ​​​​շահերին:

Եկեղեցու փաստաբանները հայտարարել են. «Եվրոպայի և Արևմուտքի լռությունը ամոթալի է» և ընդգծել, որ հիմա ժամանակն է պաշտպանել կրոնական ազատության և խղճի ազատության արժեքները։

Տեսանյութեր

Լրահոս