Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին
Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի գնահատմամբ՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև Ժնևում անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է լավ առաջընթացով։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Օմանի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Х-ի միկրոբլոգում։
Նա կառուցողական է բնութագրել հանդիպումների մթնոլորտը՝ նշելով, որ բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների և ընթացիկ տեխնիկական հարցերի հստակեցման համար լավ առաջընթացով։
«Միասին մենք լուրջ ջանքեր գործադրեցինք վերջնական համաձայնագրի համար մի շարք ուղեցույց սկզբունքներ սահմանելու համար», – հավելել է բանակցությունների միջնորդ հանդիսացող երկրի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ կողմերը մեկնել են հետագա գործողությունների հստակ ծրագրերով։



