Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակում
Փետրվարի 17-ին Ռուսաստանում անցկացվել է Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի «Հաղորդակցության ռեժիմները հետխորհրդային երկրներում» հետազոտական նախագծի շնորհանդեսը։
Ամենաբարեկամական երկրների հնգյակում էին Հարավային Օսիան, Աբխազիան, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Նրանց հաջորդում էին Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Հայաստանը զբաղեցրել է 8-րդ, Ադրբեջանը՝ 9-րդը, իսկ (համեմատաբար բարեկամական երկիր) Վրաստանը՝ 11-րդ հորիզոնականը։



