ԱՄՆ-ում սպառնացել են 24 ժամվա ընթացքում «շարքից հանել» ռուսական քաղաքներից մեկը
ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության դեպքում Կալինինգրադը կլինի դաշինքի առաջին թիրախը, որը «շարքից դուրս կգա» 24 ժամվա ընթացքում: Այս մասին, ինչպես հաղորդում է Welt-ը, հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը:
Ռազմական գործչի խոսքերով՝ եթե Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, կարևոր է, որ դաշինքը արագորեն վերականգնի իրավիճակի վերահսկողությունը։ Նա պարզաբանել է, որ պարտադիր չէ, որ վերահսկողությունը սահմանափակվի միայն այն տարածաշրջանով, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
«Զսպումը նշանակում է հասկացնել Ռուսաստանին, որ նրանք կարող են կորցնել Կալինինգրադը, և շատ արագ»,- նշել է Հոջեսը։



