Բաժիններ՝

5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավում

Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տայդուն քաղաքից 43,9 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, օջախն ընկած է եղել ծովի հատակին՝ 9,9 կիլոմետր խորության վրա:

Գետնի տատանումներ են զգացվել Պինդունի եւ Տայդունի գավառների տարածքում, ինչպես նաեւ Գաոսյուն եւ Տայնան հատուկ մունիցիպալիտետներում: 23 միլիոն բնակչությամբ Տայվան կղզին գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում՝ Խաղաղ օվիկանոսի հատակի խոշոր տեկտոնական խզվածքի մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս