«Քին» հիերոգլիֆի ընտրությունը կապված է Ճապոնիայի ֆինանսական համակարգում մեծ փոփոխությունների հետ, ճապոնացիների աշխատավարձերի բարձրացմամբ և 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Խաղերում տեղացի բնակիչների օլիմպիական ոսկու հույսերով. հենց ավարտվող տարում է սկսվել Օլիմպիական մարզադաշտի կառուցումը:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա նստավայրում դեկտեմբերի 14-ին կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժեի կողմից Հալեպի լիակատար գրավումը զուտ ժամանակի հարց է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հումքի արհեստականորեն բարձր գների պատճառով ստիպված «տեղափոխվում» հարևան երկրներ: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում գազը սպառողներին է հասնում երկու անգամ ավելի բարձր գնով, քան «Գազպրոմի» կողմից Ուկրաինային և Վրաստանին վաճառվող գազի գներն են:
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:
«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել է 52-ի»,-ասել է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ օրինագծի ընդունումն այնքան ձգձգվի, որ նախագահական ընտրություններից հետո խափանվի այս օրինագծի ընդունման գործընթացը, Փափազյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, պետք է տեսնել, թե ինչ ընթացք կունենա այս օրինագիծը։ Հունվարին ավելի լավ նորություններ կունենանք»։
Հիմնական հարցերի թվում, որոնք պլանավորվում է քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում, կքննարկվի նաև պաղեսինա-իսրայելական հակամարտությունը։
Պալմիրայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքի լրջության մասին։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին առաջադրել է ներքին անվտանգության բաժնի ղեկավարի պաշտոնում, հայտնում է CNBC-ն։
Ռուսաստանցիների 85%-ը ենթադրում է, որ երկրի իշխանությանն ավելի շատ անհանգստացնում են սեփական շահերը, քան ժողովրդի կարիքները, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Համացանցում ցուցադրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կերպարում։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը չպետք է կատարվի ավտոմատ կերպով, այլ ակտիվորեն քննարկվի Եվրամիությունում։ Պատժամիջոցների աստիճանական չեղարկումը պետք է ընթանա Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին զուգահեռ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առնչություն ունի Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ու Հալեպում հիվանդանոցների ռմբակոծություններին, հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը CBS հեռուստաալիքով հեռարձակվող Face the Nation հեռուստածրագրի եթերում։
Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չհրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից, Պեկինը կարող է սկսել աջակցել ԱՄՆ-ի հակառակորդներին։ «Միասնական Չինաստանի» քաղաքականությունը առևտրի առարկա չէ, ասվում է չինական The Global Times թերթում։
1164 ներգաղթյալ, որոնք լողում էին ռետինե և փայտե նավակներով, փրկվել են Միջերկրական ծովի կենտրոնական մասում ուժեղ քամու ժամանակ, 6 մարդ զոհվել է։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ, որոնց թվում են Tesla Motors և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասկն ու Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, հայտնում է Wall Street Journal-ը։
Ղրղըզստանի ԿԸՀ ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան հայտարարել է, որ Ղրղըզստանի Սահմանադրության բարեփոխումները երեկ կայացած հանրաքվեի արդյունքներով համարվում են ընդունված, տեղեկացնում է Interfax-ը։
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Պայթյունները խլել էին 38 մարդու կյանք:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հանձնարարել է երկրի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիին ձևավորել նոր կառավարություն, հայտնում է ANSA գործակալությունը:
Ավելի քան 10 հազար մարդ է դեկտեմբերի 11-ի գիշերը լքել արևելյան Հալեպի շրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան վրեժ կլուծի Ստամբուլի կրկնակի ահաբեկչության զոհերի համար, հայտնում է Reuters-ը:
Թուրքիան ու Ռուսաստանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Ստամբուլի ահաբեկչությունների հետ, որին զոհ է դարձել 38 մարդ, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Երեկ Ստոկհոլմի համերգասրահում կայացել է ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և էկոնոմիկայի բնագավառներում Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հաշվարկում է, որ հանրապետությունում անցկացվող հանրաքվեին կմասնակցի ընտրողների ավելի քան 30%-ը:
Արևմտյան կոալիցիայի երկրների ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից Բուբաքեր ալ-Հաքիմի ոչնչացման մասսին: