Ղարաբաղյան ուղղությամբ ուժային սցենարը Մոսկվայի համար բացառված չէ, բայց այն կարող է իրագործվել ծայրահեղ դեպքում․ Մարկեդոնով

«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը երևակվում է, որպես ամենաքիչը կոկիկ զսպված»,- այս մասին ռուսական «Կոմմերսանտ»-ում գրած իր հոդվածում նշում է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ կենտրոնանալով Մոսկվայի արձագանքի վրա։

Նա հարցադրում է անում, թե որն է նման դիրքորոշման պատճառը։ «Սա պաուզա է ինչ-որ կտրուկ որոշման կայացումից առա՞ջ, թե՞ զսպվածությունը դառնում է Մոսկվայի արտաքին քաղաքական նոր ֆիրմային ոճը։ Իրավիճակին սրություն է հաղորդում էական ռուսական դիրքորոշման և Թուրքիայի մոտեցումների  միջև տարբերությունը, վերջինս հստակ և հետևողականորեն աջակցեց Ադրբեջանին։ Չենք կարող հեռանալ հետսովետական այլ հանրապետություններում կատարվող իրադարձություններին Կրեմլի արձագանքի համեմատություններից։ Որպես կանոն, այն տարբերվում է հստակությամբ և կտրուկությամբ։ Ուստի ինչո՞ւ Ղարաբաղի դեպքում Ռուսաստանը Թուրքիա չէ։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ մենք ունենք տարբեր արտաքին քաղաքական օպտիկա։ Անկարայի համար Հայաստանի հետ հարաբերություններն այնպիսին են, որ դրանք կարելի է հաշվի չառնել և գրավել միայն կողմի դիրքը։ Դրանով իսկ ցույց տալով, որ Կովկասը Թուրքիայի համար պակաս կարևոր չէ, քան միջերկրածովյան տարածաշրջանը։

Իսկ Ռուսաստանը, զարգացնելով ռազմավարական հարաբերություններ Հայաստանի հետ, դիտարկում է որպես գործընկեր՝ նաև Ադրբեջանին։ Ի տարբերություն հետսովետական այլ հակամարտությունների, հայ-ադրբեջանական առճակատման հարցում երկու թշնամական երկրներն աջակցում են ռուսական միջնորդությանը։ Հատկանշական է, որ այստեղ Արևմուտքը չունի դրա դեմ սկզբունքային  առարկություններ, հասկանալով, որ Մոսկվան կարող է որոշիչ ներդրում ունենալ հակամարտության ապաէսկալացիայի հարցում։ Առանց քաղաքական համապատասխան փոխհատուցման, այդ ամենը կորցնելը մեկ գիշերում, անթույլատրելի շքեղություն է: Ենթադրենք, որ Ռուսաստանը հրաժարվի իր միջնորդական դերակատարությունից և աջակցի կողմերից մեկին, կարևոր չէ՝ որ կողմին։ Այս պարագայում Վրաստանի կորստից հետո նա կորցնում է իր ազդեցությունը ողջ Անդրկովկասում։

Ավելին, հրաժարումը դաշնակցից (Հայաստանից) մեծ ռեզոնանս կստեղծի տարածաշրջանի սահմաններից դուրս, իսկ գործընկեր Ադրբեջանի հետ աճող առճակատումն  ավտոմատ կերպով կհանգեցնի Թուրքիայի (որը նախկինի նման մնում է ՆԱՏՕ-ի անդամ և ունի ծավալով  երկրորդ ռազմական ներուժը բլոկում) հետ առճակատման։ Եվ ամենակարևորը, որ նման դասավորությունը  կստեղծի ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար։ Թեկուզ անուղղակի ազդեցության լծակները Բաքվի և Անկարայի որոշումների վրա Մոսկվան կկորցնի հաստատ։

Վաղուց է պետք արդեն հասկանալ՝  արագ պատասխանի բացակայությունը, իրավիճակը վերլուծելը  և հավասարակշռելը «մերոնք ոչ մերոնց դեմ» դիրքորոշում ստանձնելու փոխարեն՝  թուլության դրսևորում չէ։ Յուրաքանչյուր դեպքի համար կա միջնորդների սեփական արսենալը։ Այս ամենը չի նշանակում, որ ղարաբաղյան ուղղությամբ ուժային սցենարը Մոսկվայի համար բացառված է։

Բացառել սկզբից ոչինչ չի կարելի։ Բայց այն կարող է իրագործվել ծայրահեղ դեպքում։  Չէ՞ որ նույն Հայաստանը չգնաց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ճանապարհով սեպտեմբերյան էսկալացիայից մի քանի ժամ անց»,- գրել է Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս