Բաժիններ՝

Մի քանի մարդ է զոհվել Օրեգոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում (Օրեգոնի նահանգ) սեպտեմբերի 28-ին մի քանի մարդ է զոհվել ոստիկանության մասնակցությամբ հրաձգության հետեւանքով: Այդ մասին ասված է Մարիոնի օկրուգի շերիֆի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության տվյալների՝ ոստիկանները ժամանել են պատանդների ենթադյալ առեւանգման վայր: Նրանք փորձել են բանակցություններ սկսել հանցագործի հետ, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն: «Միջադեպի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում կասկածյալը,- նշված է հայտարարության մեջ:- Ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել»:

Իրավապահ մարմիններում վստահացնում են, որ հասարակայնության համար սպառնալիքն անցել է: Կատարվում է պատահարի հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս