Բաժիններ՝

«Գնդակն այժմ Ռուսաստանի կողմում է». ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ

Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված է Մոսկվայի գործողություններից: Սեպտեմբերի 29-ին այս կարծիքն է հայտնել սպառազինությունների վերահսկողության հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին, որն այցով գտնվում է Տոկիոյում:

«Պայմանները, որոնք մենք շարադրել ենք Ռուսաստանին, լավ են երկու կողմերի համար: Գնդակն այժմ գտնվում է ռուսական կողմում»,- մեջբերում է անում նրա խոսքից Kyodo գործակալությունը:

Բիլինգսլին նաեւ քննադատության է ենթարկել ՌՀՍՊ-ի կառուցվածքը, որն, ինչպես նշել է նա, վերաբերում է ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունների 90 տոկոսին, Ռուսաստանի սպառազինությունների՝ 45 տոկոսին եւ բացարձակապես չի վերաբերում Չինաստանին: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել, որ Չինաստանն անցյալ տարի կատարել է բալիստիկ հրթիռների մեծ թվով փորձարկումներ: «Սպառնալիքն արագորեն աճում է»,- հավելել է նա:

Բիլինգսլին այցով գտնվում է Ճապոնիայում: Պլանավորված են նրա բանակցությունները Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեո Մորիի հետ: Սպասվում է, որ առաջիկա կոնսուլտացիաների ընթացքում նրանք կքննարկեն զինաթափման եւ սպառազինությունների վերահսկողության խնդիրների հետ կապված հարցեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս