Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի 30-ին հայտարարել է, որ Brexit-ը կազդի ոչ միայն Եվրամիության կազմի, այլեւ նրա գործուն ուժի վրա։
Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում մոտ ապագայում իր զորքերը հանել Սիրիայից:
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի:
Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար:
Եվրամիության խորհուրդը հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը:
Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել:
ՌԴ ԱԳՆ-ն քիչ առաջ լուսանկարներ է տեղադրել Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառումից, որին ներկա է եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է Սպիտակ տունը։
Կորեայի Հանրապետության կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել 5 մլն դոլար տրամադրել Չինաստանին՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարում:
ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից եւ այդ իրադարձությանը վերաբերվելու է «հարգանքով»։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով:
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ։
Շանհայում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմել է 96:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ:
ԱՄՆ-ում պաշտպանադիմակները դեֆիցիտի առարկա են դարձել, բայց երկրի առողջապահության նախարարությունը խուճապը վաղաժամ է համարում եւ երկրի քաղաքացիներին հորդորում է չանհանգստանալ:
Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենետրոնը։
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանի մայրաքաղաքում հասել է 102-ի: Այդ մասին հայտնել է Պեկինի առողջապահության գործերի կոմիտեն։
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ:
Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը եւ կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին` ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո:
2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել է 5974-ի:
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը (այսպես կոչված դարի գործարքը) հնարավորություն է ընձեռում վերսկսել հակամարտության լուծման ուղղված ջանքերը: