Բաժիններ՝

6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ

Հոկտեմբերի 8-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Լաե քաղաքից (բնակչությունը շուրջ 76 հազար մարդ), որը գտնվում է Նոր Գվինեա կղզում, 108 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 116 կիլոմետր խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Պապուա Նոր Գվինեա պետությունը գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի գոտում, որը կազմավորվում է սեյսմիկ ակտիվ գոտիների եւ հրաբուխների, այդ թվում ստորջրյա, շղթայով, որոնք ձգվում են 40 հազար կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս