Երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետւթյունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում: Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսեւորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել:

Թուրքիան բացահայտ ղեկավարում է այդ պետությունը, ավելին՝ արդեն բացառապես վերջինս է արձագանքում Ադրբեջանին ուղղված միջազգային հարցադրումներին եւ կոչերին: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, որպես սուվերեն պետություն, դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից, հայոց բանակը ռազմաճակատում կերտում է սեփական հաղթանակը ազերի, թուրք եւ իսլամիստ-ահաբեկչական ուժերի դեմ՝ սեփական բազուկներով կերտելով իր պատմության հերթական ոսկե էջը»:

 

Տեսանյութեր

Լրահոս