Դեսպանը նշեց, որ 2017 թվականից ակնկալում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձևավորված դրական պահը, այս դրական շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կբարձրանա։
Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում և լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի «Տանէգասիմա» տիեզերակայանից գործարկվել է կապի ռազմական արբանյակով H-2A հրթիռակիրը, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսում հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում` դառնալով նահանգի վարչապետ: Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:
Հունվարի 23-ի երեկոյան՝ Լոնդոնի արևելյան շրջանի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինությունը մասնակի ավերվել է, սկսվել է հրդեհ, հայտնում է BBC-ն։
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, որը երեկ վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, գլխավոր մարտահրավեր է համարում Եվրոպայի խորհրդի երկրներում քաղբանտարկյալների գոյությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցել է իր որդիներին՝ Դոնալդ-Կրտսերին և Էրիկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այդ տեղեկությունը հաստատել է լրագրողների համար իր առաջին մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։
ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Սթիվեն Մնուչինը հաստատել է, որ կապահովի Ռուսաստանի և Իրանի դեմ գործող պատժամիջոցների պահպանումը, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Սենատի արտասահմանյան հարցերով կոմիտեն հավանության է արժանացրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը, հայտնում է ВВС-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը մուտք է գործում նոր պատմական դարաշրջան, տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։
Չինաստանը նորագույն միջմայրցամաքային «Դունֆեն-41» (Dongfeng-41, DF-41) բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։ Այս մասին հայտնում է հոնգկոնգյան Apple Daily թերթը՝ վկայակոչելով համացանցի չինական սեգմենտում հրապարակված համալիրի լուսանկարներին։
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը 12 երկրներից բաղկացած Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համագործակցության համաձայնագրից: Երկուշաբթի օրը Թրամփի ստորագրած նախագահական գործադիր հրամանագիրը ի կատար է ածել վերջինիս նախընտրական շրջանի խոստումը այս համաձայնագրի վերաբերյալ: Թրամփը անվանել է այն «շատ լավ երևույթ ամերիկացի աշխատավորների համար»:
«Հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»:
Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
Շաբաթվա կեսերին Մոսկվայի շրջանում սպասվում է մինչև 27 աստիճան կտրուկ ցուրտ, իսկ հանգստյան օրերին Մոսկվայում դարձյալ եղանակը կջերմանա, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:
Պարոն Պուտինն այս հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է պահում, քանի որ ահռելի լծակներ ունի Հայաստանի վրա։ Մոսկվան Հայաստանին դիտարկում է որպես իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանում:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։
Ողջ Ռումինիայի տարածքում անցկացվում են բողոքի ցույցեր, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք բողոքում են օրենքի դեմ, որի պատճառով կարող են համաներման արժանանալ փողերի լվացման ու իշխանության չարաշահման համար կալանավորված պաշտոնյաները, հայտնում է The Guardian-ը։
Հաքերներն ամերիկյան New York Times թերթի թվիթերում զետեղել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող հաղորդագրություն ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի միջուկային հարվածի մասին: Ներկայում գրառումը հեռացված է, դրա սքրինշոթը հունվարի 22-ին հրապարակել է The Hill հրատարակությունը:
Տեխասի Սան Անտոնիո քաղաքի առևտրային կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է նվազագույնը 1 մարդ, ևս 5-ը վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
ԱՄՆ-ում փաստաբանների խումբը դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նրան մեղադրում են օտարերկրյա կառավորություններից գումար ստանալու մեջ՝ իր հյուրանոցների հյուրերի ու իր շինությունների վարձակալության միջոցով, հայտնում է BBC-ն։
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով մտադիր է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար՝ երկիրը «պաշտպանելու նպատակով»։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Monde թերթին տված հարցազրույցում «անպատասխանատու» է որակել այն քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը: