![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի և Բայդենի երկրորդ դեբատները կանցկացվեն վիրտուալ ձևաչափով
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030868.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի երկրորդ նախընտրական դեբատները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին՝ վիրտուալ ձեւաչափով: Այդ մասին հաղորդել է C-SPAN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովի հայտարարությունը:
Նշվում է, որ թեկնածուները մասնակցելու են դեբատներին՝ գտնվելով տարբեր վայրերում:
Դեբատների մոդերատորը դրանք ղեկավարելու է Մայամիից: Այս միջոցառումներն ընդունվել են մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Ավելի վաղ Թրամփը, որի մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել, վերադարձել է Սպիտակ տուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: