«Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել»․ Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։

Իսկ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք դաշնակցական ենք – այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է։ Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել, և այդ դժվարին մարտական առաջադրանքը կատարելիս մի քանի կամավորականներ անմահացել են…

Հավերժ փա՛ռք ընկած հերոսներին»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10223863434757948

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031