Բաժիններ՝

Սպիտակ տան տասնյակ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է Սպիտակ տանը, ներկա դրությամբ վարակման 34 դեպք է գրանցվել ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների եւ այն անձանց շրջանում, որոնց հետ նրանք շփման մեջ են գտնվել: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը, որը վկայակոչում է Դաշնային գործակալության արտակարգ իրադրությունների վարչության (FEMA) ներքին փաստաթուղթը։

Փաստաթղթում ասված է, որ վարակվածների թվում են նախագահ Դոնալդ Թրամփը, նրա տիկինը՝ Մելանյան, պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, նրա նախընտրական շտաբի տնօրենը, Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավարը, նախագահի օգնականներ Հոուփ Հիքսը եւ Սթիվեն Միլլերը: ABC-ն նշում է, որ նոր տվյալները վկայում են ինչպես «Սպիտակ տանն աճող ճգնաժամի», այնպես էլ այն մասին, որ կառավարական պաշտոնյաները փորձել են արգելափակել վարակի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:

Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ, նրան հոսպիտալացրել են եւ երրորդ օրը՝ դուրս գրել: Նա կշարունակի հիվանդությունից հետո վերականգնողական բուժընթաց անցնել արդեն Սպիտակ տանը: Այդ ամբողջ ժամանակաշրջանում նա հայտարարել է լավ ինքնազգացողության մասին, բայց ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ իրականում Թրամփը որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, ունեցել է: Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի նախագահն աշխատանքի է վերադարձել Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետ եւ տեսաուղերձ է ներկայացրել, որում պատմել է, թե ինչպես են իրեն բուժել COVID-19-ից: Բացի այդ, նա կորոնավիրուսը համարել է «Չինաստանի սխալը» եւ կրկին սպառնացել, որ «Պեկինը մեծ գին կվճարի դրա տարածման համար»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Սպիտակ տուն, տասնյակ աշխատակիցներ, վարակում, կորոնավիրուս, Թրամփ, տեսաուղերձ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս