«Երիտասարդ ադրբեջանցի տղաների՝ փրթիկ-փրթիկ եղած մարմինները թափված են Ջեբրաիլից մինչև հյուսիս՝ դեպի Թալիշ». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սարսափելի բաների մասին է ինձ գրել մեկն Ադրբեջանից: Վաղուց գիտի ճանապարհորդությունների իմ բլոգի մասին, կարելի է ասել՝ ինձ կարդում է 2000-ականներից: Հասկանալի պատճառներով չեմ գրում՝ ով է նա և որտեղ է: Կասեմ միայն, որ բժիշկ է, փրկում է վիրավոր ադրբեջանցի զինվորների կյանքեր, որոնց, արդեն 11-րդ օրն է՝ հսկայական քանակությամբ բերում են ռազմաճակատից: Նա գրել է, որ ադրբեջանցի շատ վիրավոր զինվորներ ասում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս ռազմի դաշտից հանել իրենց հարյուրավոր տղաներին, ովքեր սարսափելի տանջանքների մեջ բազում ժամեր ու նույնիսկ օրեր մնում են հենց այդպես, կրակի տակ:

Սա, ի հավելումն ադրբեջանցի զինվորների՝ ավելի քան 2000 դիերին, որոնց ոչ ոք ռազմի դաշտից չի տարհանում, քանի որ Բաքուն հրաժարվում է համագործակցել Կարմիր խաչի հետ: Երիտասարդ տղաների՝ փրթիկ-փրթիկ եղած մարմինները թափված են Ջեբրաիլից մինչև հյուսիս՝ դեպի Թալիշ: Եվս մի քանի օր, և նրանցից շատերին դժվար կլինի ճանաչել մարմինների փտման ու քայքայման պատճառով:

Եթե ձեզ ձեր դիրքերում վիրավորել են, օրինակ, հրետանային կրակով, համարեք, որ ձեր բախտը բերել է: Ձեզ կփրկեն, ձեզ համար պատերազմն ավարտված է, անգամ եթե դուք ձեռք կամ ոտք եք կորցրել: Կարևորը, որ կենդանի եք: Բայց եթե ադրբեջանցի զինվորը հայտնվել է կրակագծում կամ անզգուշություն է ունեցել հետախուզական խմբում հայտնվել կամ հատուկ նշանակության ջոկատում և վիրավորում է ստացել իր դիրքերից հեռու, ապա նրան տանջալից մահ է սպասում: Նրան ոչ ոք չի օգնի: Իսկ սեփական ծառայակիցները կթողնեն, որովհետև ինչո՞ւ կրակի տակից դուրս բերեն վիրավոր ընկերոջը, երբ իրենք փրկվելու խնդիր ունեն: Վիրավորները ոռնում են ցավից, օգնություն են խնդրում, բայց ոչ ոք չի օգնում: Սեփական ծառայակիցները վաղուց են թողել-փախել ու մոռացել, իսկ հայերն էլ չեն շտապում գերիներ վերցնել՝ առավել ևս՝ սեփական կյանքերը դրանով վտանգի տակ դնելով: Հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ այդպիսով ծանր տառապանքների մեջ մեռնում են այնտեղ, ուր նրանց գտել է հակառակորդի գնդակը:

Չնայած Կարմիր խաչի կոչերին, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն գնում կրակի ժամանակավոր դադարեցման՝ սպանվածների դիերը հանելու կամ վիրավորներին փրկելու համար:

Միգուցե ինչ-որ մեկը կասի՝ պետք չէ խղճալ ադրբեջանցիներին, նրանք իրենք են ագրեսոր, և ես չեմ համաձայնի: Այս բոլոր մարդիկ զինվորներ են: Նրանք հրաման են կատարում, և Ալիևը հանցանք է գործում՝ թույլ չտալով արժանի կերպով թաղել սպանվածներին կամ փրկել նրանց, ում դեռ հնարավոր է փրկել»:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս