Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդու Նիսի ահաբեկչության հետաքննության շրջանակում
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիստում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուր:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նրան կասկածում են, որ նա Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա հարձակումից մեկ օր առաջ շփվել է ահաբեկչություն իրականացրածի հետ: Ձերբակալվածի ինքնության մասին այլ տեղեկատվություն չեն հայտնում:
Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը Նիսի կենտրոնում հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Հարձակվողը ձերբակալված է: Հարձակման հետաքննությանն է միացել Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտին, չարագորը ծագումով Թունիսից է, որը վերջերս Ֆրանսիա է ժամանել Լամպեդուզայից:
Նիսում հարձակումից հետո երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոնի փողոցներում դանակով սպառնացել է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դանից, նույն օրը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել է հանցանքի վայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: