Ֆրանսիայի դատախազը հաստատել է Նիսի եկեղեցու վրա հարձակվողի ինքնությունը
Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր-Դամ բազիլիկայում հոկտեմբերի 29-ին երեք սպանություն կատարած հանցագործի մոտ գտել են իտալական «Կարմիր խաչի» վկայական, ըստ որի հարձակվողը սերված է Թունիսից եւ ծնվել է 1999 թվականին:
Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարը:
«Այդ ինքնության հավաստագիրն իսկապես պատկանում է հարձակվողին»,-դատախազը հաստատել է մամուլի ասուլիսում:
Ահաբեկիչն Իտալիա էր մուտք է գործել Լամպեդուզա կղզով, սեպտեմբերի 20-ին: Ո՛չ ոստիկանությանը, ո՛չ հատուկ ծառայություններին հայտնի չեն եղել նրա մատնահետքերը:
Ձերբակալության ժամանակ նա ծանր վիրավորված է եղել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքն առայժմ սպառնալիքի տակ է: Ահաբեկչի բնակության վայրից գտել են Ղուրան, երկու շարժական հեռախոս եւ դանակ:
Նրան ձերբակալելուց հետո եկեղեցում հայտնաբերել են պայուսակ, որը պատկանում էր ծխականների վրա դանակով հարձակվողին, որի մեջ գտնվել է եւս երկու դանակ:
Հոկտեմբերի 29-ի առավոտյան դանակով զինված տղամարդը երեք մարդ է սպանել Նիսի Նոտր-Դամ եկեղեցում: Հարձակվողը հրաձգային վիրավորում է ստացել ձերբակալության ժամանակ: Նրան շտապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ նա կրկնում էր «Ալլահ աքբար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: