Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 99-ամյա Էրմանդո Պիվետան, դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից:
«ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը»,- բրիտանական «The Independent»-ի փոխանցմամբ, ժամեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մինչ նրա աշխատակազմը դիտարկում է այն տեղեկությունը, ինչը Թրամփը որակում է, որպես խմբի «աղետալի» դերակատարություն Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը «թաքցնելու» գործում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքն է դարձել ողջ աշխարհի համար, որը մարտահրավեր է նետում նույնիսկ ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներին՝ նոր թե ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններ սահմանելով կամ այդ առաջնահերթությունները լիովին չեզոքացնելով:
Վեց շաբաթվա ընթացքում Չեխիան կարող է վերադառնալ կյանքի բնականոն հունին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 939 հազար 463-ի:
Սուրբ աթոռը որոշում է կայացրել հիմնական միջոցառումների ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 3-ը ՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ վատագույն իրավիճակն անցյալում է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102:
Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը շաբաթվա վերջին կհայտարարարի կարանտինի ժամկետը մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի:
Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի:
ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը:
Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի:
«Հայաստանի՝ գազի սակագինը փոխելու հայտին պետք է արձագանքի «Գազպրոմ» ընկերությունը՝ որոշմանը տալով տնտեսական հիմնավորում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի միջամտությամբ կլուծվի՞ ՀՀ մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի:
Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը:
Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է:
Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328:
Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար այլ անձանց աշխատավարձը կկրճատվի: