Աշխարհում ոսկու պահանջարկն ընկել է 2009 թվականից ի վեր մինչև նվազագույնը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

2020 թվականի երրորդ եռամսյակում աշխարհում ոսկու ընդհանուր պահանջարկն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 19 տոկոսով նվազել է՝ մինչեւ 892 տոննա՝ կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին: Դա ամենացածր եռամսյակային ցուցանիշն է 2009 թվականից ի վեր, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետությունից։

«Տարեկան հաշվարկով երրորդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել է 19 տոկոսով՝ մինչեւ 982 տոննա, քանի որ սպառողները շարունակում էին զգալ COVID-1919-ի համավարակի ազդեցությունը: Դա ամենացածր եռամսյակային ցուցանիշն է 2009 թվականի երրորդ եռամսյակից ի վեր»,- ասված է հաշվետվությունում:

Շուկայում ոսկու առաջարկն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 3 տոկոսով: Մետաղի պահանջարկը տարեսկզբից կազմել է 2,97 հազար տոննա, ինչը 10 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ըստ որում ոսկու ներդրումային պահանջարկը երրորդ եռամսյակում անցյալ տարվա համեմատությամբ ավելի քան 20 տոկոսով աճել է, նշում Է WGC՛: Այսպես, ամբողջ աշխարհում ներդրողները գնել են 222,1 տոննա ոսկու ձուլակտոր եւ ոսկեդրամ (+49 տոկոս տարվա նկատմամբ), իսկ ամենամեծ աճը տեղի է ունեցել արեւմտյան շուկաներում, Չինաստանում: Նեդրրողները լրացուցիչ 272,5 տոննա ոսկի են ձեռք բերել ոսկով ապահովված սակարանային հիմնադրամների (ETF) միջոցով:

Տարեսկզբից ոսկու ETF-ն իրենց ակտիվներն ավելացրել են ավելի քան հազար տոննայով, եւ այժմ դրանց պահուստները կազմում են ռեկորդային 3,88 հազար տոննա: «Գնահատելով ներդողների հետ կապված իրավիճակը՝ երրորդ եռամսյակում մենք տեսնում ենք միջոցների նոր ռեկորդային ներհոս ոսկով ապահովված ETF-եր, ինչը հանգեցրել է աննախադեպ բարձր գլոբալ ցուցանիշների: Պակաս հուսադրող չէ նաեւ այն հանգամանքը, որ այդ եռամսյակում հայտնվեց ոսկու՝ որպես մանրուրդային ներդրողների համար «ապաստանի» դերը, քանի որ մարդիկ շարունակում են կայունություն որոնել շուկաներում անկայունության պայմաններում»,- նշում է Ոսկու համաշխարհային խորհրդի վերլուծաբան Լուիզա Սթրիթը, որի խոսքը մեջբերված է հաշվետվությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս