
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին զգուշանալ Հայաստանի տարածքով ուղևորվելիս:
ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։
Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։
«ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։