Բաժիններ՝

Վրաստանի և ՆԱՏՕի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում

ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Մարտի 19-ին այդ մասին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում։

«Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահապնության «Այլենդ» դասի «Դիոսկուրիա» եւ «Օչամչիրա» նավերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) եւ Smeli (Բուլղարիա) նավարը:

Վարժանքների նպատակն է Վրաստանի եւ դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակի բարձրացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր էին մտել մարտի 15-ին: Դրանք արդեն հեռացել են երկրից: Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրեր էին մտել փետրվարին. վարժանքներ անցկացնելու համար Բաթումում էր գտնվում ԱՄՆ-ի Donald Cook էսկադրային ականակիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս