
Չինաստանի հիմնական կապիտալում հունվար-փետրվարին ներդրումները 35 տոկոսով աճել են

Չինաստանի առեւտրային կազմակերպությունների հիմնական կապիտալում ներդրումները, բացառությամբ ագրարային տնային տնտեսությունների, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում տարեկան հաշվարկով աճել են 35 տոկոսով՝ մինչեւ 4, 523 տրիլիոն յուան (շուրջ 695,85 միլիարդ դոլար): Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը։
Զեկույցի համաձայն, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, 2019 թվականի մինչհամավարակային տվյալների համեմատությամբ աճը կազմել է 3,5 տոկոս:
Ինչպես նշված է փաստաթղթում, Չինաստանում կապիտալ ներդրումների հոսքը գյուղատնտեսության ձեռնարկություններ հունվար – փետրվարին ավելացել է 61,3 տոկոսով 2020 թվականի նույն ժամանակամիջոցի համամատությամբ, արդյունաբերության մեջ այդ ցուցանիշն աճել է 34,1 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ 34,6 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով՝ հիմական կապիտալում ներդրումները տարեկան հաշվարկով աճել են 2,9 տոկոսով՝ մինչեւ 51,89 տրիլիոն յուան (շուրջ 8 տրիլիոն դոլար տվյալների հրապարակման պահի փոխարժեքով):
Չինաստանի Պետական վիճակագրական վարչությունը նաեւ հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում ՉԺՀ-ում արդյունաբերական արտադրությունը տարեկան հաշվարկով ավելացել է 35,1 տոկոսով: 2019 թվականի մինչհամավարակյին տվյալների համեմատությամբ աճը կազմել է 16,9 տոկոս: 2020 թվականի արդյունքներով՝Չինաստանում արդյունաբերական արտադրությունը տարեկան հաշվարկով աճել է 2,8 տոկոսով:
Բացի դրանից, ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը հայտարարել է, որ Չինաստանում սպառողական ապրանքների մանրածախ վաճառքների ծավալն ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով կազմել 6,973 տրիլիոն յուան (շուրջ 1,072 տրիլիոն դոլար), ինչը 33,8 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ եւ 6,4 տոկոսով ավելի 2019 թվականի մինչհամավարակային ցուցանիշներից:
2020 թվականին Չինաստանում սպառողական ապարանքների մանարածախ վաճառքների ծավալը կազմել է 39,19 տրիլիոն յուան (շուրջ 6 տրիլիոն դոլար տվյալների հրապարակման պահի փոխարժեքով), ինչը 3,9 տոկոսով պակաս է տարեկան արտահայտությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: