Իրանական լրատվամիջոցները գաղտնի փաստաթղթերի ստացման մասին հաղորդում էին դեռ հունիսի 7-ին:
Օդանավն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։
Փաշինյանը X սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ավիավթարի կապակցությամբ։
Մոսկվան և Կիևը, հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակել են ռազմագերիների ևս մեկ խումբ։
ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրամիություն ներմուծվող ռուսաստանյան և բելառուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի նկատմամբ 15% մաքսատուրքերը։ Դրանք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Ajs masin X-ում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նախնական տեղեկությունների համաձայն, Հնդկաստանում Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ի ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Ոստիկանությունը հայտնել է, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման վայրից դուրս բերված ավելի քան 100 մարդու մարմին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
ԱՊՀ երկրներից Ռուսաստանում սովորող զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները մինչև 2027 թվականի վերջն ազատվում են օտարերկրացիների գրանցման հետ կապված պարտադիր միջոցառումներն անցնելու պարտավորությունից: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այս մասին հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել է Ահմեդաբադի ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկը։
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 12-ի լուսաբացից ի վեր Գազայի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կրակի հետևանքով զոհվել է 42 պաղեստինցի, վիրավորվել է մոտ 200 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմն ակտիվորեն անդրադառնում է Իրանի դերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման գործընթացում։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Հունիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, նախատեսված է ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Թրեյսին հրաժեշտի խոսքով հանդես կգա: Նրա լիազորությունների դադարեցման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով օդանավակայանի խոսնակին։
Իրանի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին Իրանի նկատմամբ նախապատրաստվող հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին։
Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելյան Քեյփի նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է African News-ը։
WikiLeaks-ի կողմից հրապարակված 2010 թվականի գաղտնի հեռագրի համաձայն՝ Ադրբեջանում իսլամական կրոնի պետական վերահսկողությունը լրջորեն կասկածի տակ է դրվել դեռևս 2007-ին։ ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ան Դերսը հայտնել է, որ պաշտոնական կրոնական կառույցը՝ Կովկասյան մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ), լեգիտիմության պակաս ունի և ընկալվում է որպես կոռումպացված ու անարդյունավետ՝ հատկապես կրոնական կրթության և հոգևոր առաջնորդների ընտրության հարցերում։
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հուջարաթի նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։
Մոսկվան կասկած չունի, որ Ղազախստանը նպատակադրված է պարտավորությունների հետագա կատարմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, բայց մասնակցությունը դրան ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում:
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա Մասկատում կիրակի՝ հունիսի 15-ին։ Այս մասին հայտնել է բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին։
Իսրայելի Քնեսեթի (խորհրդարանի) անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել օրենսդիր մարմնի լուծարման օրինագծին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Իրանը մշակել է Իսրայելի կողմից գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան: Այս մասին գրում է The New York Times-ը։
Հյուսիսային Իռլանդիայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են միգրանտների դեմ բողոքի ցույցերը, որոնք վերածվել են անկարգությունների։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսի 12-ի առավոտյան ժամանել է Կիև: Dpa գործակալությունը հայտնել է, որ այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի ղեկավարների հետ քննարկել երկրում տիրող իրադրությունը, ինչպես նաև լրացուցիչ ռազմական օգնությունը:
Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը, պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմով:
Ուղերձի վերջում պետքարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորումը կնպաստի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Վաշինգտոն ժամանած Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևի հավատարմագրերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։
Նավի բեկորների սեփականության պահանջներ են ներկայացրել Կոլումբիան, Իսպանիան, Պերուն, տարածքի բնիկները, Glocca Morra գանձեր որոնող ընկերությունը, որը պնդում է, որ հայտնաբերել է խորտակված նավը դեռևս 1981 թվականին:
Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են», – Մակրոնն ասել է՝ մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան կոմունայի քոլեջի աշխատակցուհու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։