
Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

Ճապոնիայի հարավի Կագոսիմայի նահանգում սկսվել է Սակուրաձիմա հրաբխի՝ Մինամիդակե խառնարանի ժայթքումը։ Հրաբխային ծուխը հասել է խառնարանից հինգ հազար մետր բարձրության։
Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ՝ վկայակոչելով չափագիտական ծառայության տվյալները:
Փետրվարի 14-ի առավոտյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել նաև Ճապոնիայի հարավ-արևմտյան Կագոսիմա պրեֆեկտուրայում։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է երկրորդ աստիճանի տագնապ, իսկ վարչապետի աշխատակազմում ստեղծվել է ճգնաժամային շտաբ։