Թուրքիայի 3 քաղաքներ ընդգրկվել են աշխարհի 100 լավագույն քաղաքների ցանկում

Անգլիական «Euromonitor» հետազոտական ընկերությունը հրապարակել է աշխարհի լավագույն 100 քաղաքների ցանկը։ Այդ ցանկում ներառված քաղաքները դիտարկելիս հաշվի են առնվել 55 տարբեր չափանիշներ, մասնավորապես տնտեսական, առևտրային և զբոսաշրջության ցուցանիշները։

Լավագույն 100 քաղաքների ցանկում ներառված է նաև 3 քաղաք Թուրքիայից։

23-րդ տեղում Ստամբուլն է, 57-րդ տեղում՝ Անթալիան, իսկ 93-րդ տեղում՝ Բոդրումը։

Առաջատար հնգյակը գլխավորում է Փարիզը։ Երկրոդ տեղում Դուբայն է, իսկ երրորդում Մադրիդը, որին հաջորդում են Տոկիոն և Ամստերդամը։

Տեսանյութեր

Լրահոս