Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ ամերիկյան տեխնոլոգիաներ Իրան տեղափոխելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի վերաբերյալ պատժամիջոցների ցանկում ներառել է երեք ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց՝ ամերիկյան ապրանքներ և տեխնոլոգիաներ Իրան արտահանելու համար։

«Այսօր (խմբ.՝ փետրվարի 14-ին) ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել գնումների ցանցի նկատմամբ, որը պատասխանատու է ԱՄՆ-ի ավելի քան 20 ընկերությունների ապրանքների և տեխնոլոգիաների ապօրինի արտահանմանն օժանդակելու համար՝ նախատեսված Իրանում վերջնական սպառողների, ներառյալ՝ Իրանի կենտրոնական բանկի համար», – ​​ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են սահմանվել երկու ֆիզիկական անձանց նկատմամբ Իրանից և մեկի նկատմամբ՝ ԱՄԷ-ից, ինչպես նաև Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ Իրանի կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված ապրանքների և տեխնոլոգիաների թվում եղել են տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող առարկաներ:

ԱՄՆ-ն Իրանի կենտրոնական բանկին մեղադրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս ուժերին» և «Հեզբոլլահ»-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս