
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց լուրջ առաջընթացի

Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։
Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ միևնույն ժամանակ, Եգիպտոսում հայտարարել են, որ առանցքային հարցերի շուրջ խորհրդատվությունները և համակարգումը շարունակելու ձգտում կա:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելցի զինվորականները Խան-Յունիսի շրջանում գործողության ընթացքում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ին պատկանող զենք, նռնակներ, փամփուշտներ և ռազմական փաստաթղթեր:
Իսրայելը բախվում է միջազգային ուժեղ ճնշումների, Ռաֆահում ցամաքային գործողություն սկսելու մտադրության պատճառով, որտեղ այժմ գտնվում է Գազայի բնակչության կեսից ավելին: