Բաժիններ՝

ԱՄՆ-ում Սուպերբոուլի շքերթից հետո զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 20-ից ավելի վիրավոր

ԱՄՆ Միսսուրի նահանգում զանգվածային հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման՝ Սուպերբոուլի հաղթողների շքերթից հետո։ Զոհվածը տեղի դիջեյներից մեկն է։ Վիրավորներից մի քանիսը երեխաներ են։

Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ ձերբակալել է 3 հոգու։

Կանզաս Սիթիի կենտրոնում անցկացվող շքերթին մասնակցում էր մոտ 1 մլն մարդ։ Հրաձգության պահին հաղթանակը տոնող խաղացողները դեռ բեմի վրա են եղել։

Հրաձգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին դարձյալ կոչ է արել խստացնել զենքի վերաբերյալ օրենքները։

«Gun Violence Archive» (Հրազենի կիրառմամբ բռնությունների վերաբերյալ արխիվ) կազմակերպության տվյալներով՝ այս տարի սա ԱՄՆ-ում տեղի ունեցած արդեն 48-րդ զանգվածային հրաձգությունն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս