Բաժիններ՝

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում կգլխավորի իր Լիբերալ կուսակցությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում կգլխավորի իր Լիբերալ կուսակցությունը, չնայած նրա գործունեության վերաբերյալ օրենսդիրներից ոմանց դժգոհության աճին, հայտնում է Reuters-ը։

Ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև 2025 թվականի հոկտեմբերի վերջը, և հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները Պիեռ Պուալևրի պաշտոնական ընդդիմադիր պահպանողականներին լրջորեն կպարտվեն:

«Մենք կշարունակենք ակտիվ զրույցներ վարել, թե ինչպես կարելի է հաջորդ ընտրություններում հաղթել Պիեռ Պուալևր, բայց դա տեղի կունենա, երբ հաջորդ ընտրություններում առաջատարը ես լինեմ», – լրագրողներին ասել է Թրյուդոն:

«Լիբերալ կուսակցության ներսում միշտ շատ լավ խոսակցություններ ենք ունեցել: Մենք մեծ կազմակերպություն ենք, և այս կազմակերպության ներսում միշտ էլ տարաձայնություններ են եղել»,-ասել է Թրյուդոն։

Ավելի վաղ իշխող Լիբերալ կուսակցության պատգամավորները Թրյուդոյին վստահության քվե էին հայտնել։

Ըստ CBC ռադիոկայանի աղբյուրների՝ Կանադայի Լիբերալ կուսակցությունը ազգային խորհրդարանում ներկայացնող 153 պատգամավորներից Թրյուդոյի հրաժարականը կուսակցության ղեկավարի պաշտոնից պահանջող միջնորդագիրը միայն 24-ն է ստորագրել։

Ավելի վաղ CTV հեռուստաալիքը հայտնել էր, որ համագումարում կուսակցության ղեկավարի պաշտոնից նրա կուսակիցներից առնվազն 30-ը կպահանջեն Թրյուդոյի հրաժարականը։

Թրյուդոն և Կանադայի Լիբերալ կուսակցությունը սկսել են կորցնել իրենց հայրենակիցների աջակցությունը 2023 թվականից սկսած՝ գների շարունակական աճի և կենսամակարդակի բարձրացման պայմաններում: Ըստ CBC հեռուստաալիքի վերջին սոցհարցման՝ վարչապետի անձնական վարկանիշն այժմ կազմում է 23,1%, մինչդեռ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալևրի վարկանիշը 42,6% է։

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Պահպանողականները խորհրդարանում երկու անգամ Թրյուդոյին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ձեռնարկեցին, սակայն մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները նրանց չաջակցեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս