
Իսրայելը կրկին սպառնացել է Իրանին

Իսրայելը դեռ մտադիր է ավիահարվածներ հասցնել Իրանի դեմ՝ ի պատասխան Թեհրանի հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակման։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Հացերիմ ավիաբազա կատարած այցի ժամանակ։
«Երբ մենք հարվածենք Իրանին, Իսրայելը և այլոք կհասկանան, թե ինչ է ներառում ձեր նախապատրաստությունը», – ասել է Գալանտը: Ավելի ուշ, իր X աքաունթում Գալլանտը հայտնել է ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ շփման մանրամասները։
«Իրանի վրա հարձակվելուց հետո բոլորը կհասկանան ձեր ուժը, պատրաստման ընթացքը, ցանկացած թշնամի, ով կփորձի վնասել Իսրայել պետությանը, ծանր գին կվճարի»,- ասել է նախարարը։