ՌԴ ՊՆ պաշտոնյաների դեմ մահափորձեր են կանխվել. ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՊՆ բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչությանը։

Թիրախում է եղել նաև ՌԴ ՊՆ կառույցներից մեկի ղեկավարը, որին ծրագրել էին սպանել «power bank»-ի տեսքով պայթուցիկ սարքի կիրառմամբ։ Ռումբը պետք է տեղադրվեր պաշտոնյայի ծառայողական մեքենայի մեջ։

«Ուկրաինացի գործակալը պատրաստվում էր սպային մոտենալ իր աներոջ միջոցով, որը ՊՆ-ում վարորդ է աշխատում», – ասվում է հեռուստաալիքի պատրաստած տեսանյութում։

Ձերբակալվածը խոստովանել է. «Ես հասկանում էի, որ պայթուցիկ սարքը պետք է տեղադրել ծառայողական մեքենայի տակ, որով երբեմն տուն էր գալիս աներս»։

ԱԴԾ-ի տվյալներով՝ սարքը պետք է գործարկվեր հեռահար Ուկրաինայի տարածքից։

Ընդհանուր առմամբ չորս ռուսաստանցի է ձերբակալվել է, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս