Բաժիններ՝

Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այդ երկիրը միանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբծննդյան շնորհավորանքի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նահանգապետ է անվանել և ասել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, կանադացիների համար հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով։

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին: Նրա քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսները կկրկնապատկվեն, և նրանք պաշտպանված կլինեն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր»,- գրել է նա Truth սոցիալական ցանցի իր էջում։

Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահը շնորհավորել է «չինական հրաշալի զինվորների Սուրբ Ծնունդը, որոնք խնամքով, բայց անօրինական կերպով կառավարում են Պանամայի ջրանցքը»։ Թրամփը նաև շնորհավորել է Գրենլանդիայի Սուրբ Ծնունդը, որը, ըստ նրա, «անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության նպատակներով և ցանկանում է, որ ԱՄՆ ներկայությունը լինի [իր հողում]»: «Մենք այնտեղ կլինենք»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031